Եվրոպական ակումբային ֆուտբոլի չեմպիոնների լիգայի 2013-2014թթ գավաթի խաղարկության խմբային փուլում իրենց առաջին հանդիպումը հաղթանակով են ավարտել իսպանական երկու գերակումբները` Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնը»: Առաջինը հյուրընկալվելիս 6:1 հաշվով գերազանցել է թուրքական «Գալաթասարային», երկրորդը սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության է մատնել հոլանդական «Այաքսին»: Երկու խաղում էլ իրենց ակումբների ու համաշխարհային ֆուտբոլի առաջատարներ Մեսին ու Ռոնալդուն դարձել են հեթ տրիկի հեղինակ: Հիշեցնենք, որ այս դասակարգումում արգենտինացու խփած գոլերն արդեն 62-ն են և նրան ինը գոլ է բաժանում լեգենդար Ռաուլի արդյունքը կրկնելուց:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ